Փխենյանը Սեուլին մեղադրել է թերակղզում ռազմական հակամարտության բորբոքման մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան հաղորդագրությանը:
«Եթե Հարավային Կորեայի ռազմական շրջանակները չհրաժարվեն աղմկոտ միջադեպեր հրահրելու իրենց սովորությունից և առճակատում սկսեն, ապա կարող է տեղի ունենալ անկանխատեսելի զինված հակամարտություն»,- ասվում է փաստաթղթում:
Հյուսիսային Կորեայի դիվանագետները նախազգուշացրել են, որ նման դեպքում «հարաբերությունները կրկին ծայրահեղ կսրվեն՝ ինչպես օգոստոսին էր»: Դեպքերի նման զարգացման ողջ պատասխանատվությունը Փխենյանը դնում է հարավային հարևանի վրա:









































