Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հավաքած միավորների շնորհիվ հնարավորություն կստանա պայքարելու Ռիոյում ապրիլին կայանալիք Օլիմպիական խաղերին նախորդող «Թեստ իվենթ»-ին:
Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում նա իրավունք կստանա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
«Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը գերազանցեց մեր սպասելիքները: Արթուրը կատարեց իր վարժությունները շատ լավ և հավաքելով 84, 974 միավոր և զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Նա իրավունք ստացավ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում ապրիլին կայանալիք «Թեստ իվենթ»-ին: Մարմնամարզիկներից Վահագն Դավթյանը (օղակներ) և Հարություն Մեհրաբյանը (նժույգթափեր) դուրս են եկել եզրափակիչ և հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին կպայքարեն ուղեգրերի համար: Իրենց գործը քիչ ավելի դժվար կլինի:
Անհատական ձևերում միայն մեդալ նվաճելու դեպքում մեր մարզիկները իրավունք կստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին»,-ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը մեջբերում է մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքերը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:











































