Հետախուզության տվյալներով՝ 10 մարդ նոր ահաբեկչություն է պատրաստում Թուրքիայում։ Այս մասին Sputnik Türkiye-ին հայտնել է Թուրքիայի ոստիկանության սպան։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Անկարայում ահաբեկչության իրականացման 10 կասկածյալները, որոնց գործողությունների հետևանքով 97 մարդ էր զոհվել, Սիրիա են փախել։ Սակայն կասկածելի անձանց անցումը Սիրիա չի հաստատվել։
Հաղորդվում է, որ կասկածյալները չեն լքել Թուրքիան, այլ կեղծ փաստաթղթերով գտնվում են Ստամբուլում, Անկարայում և Գազիանտեպում և նոր ահաբեկչություն են պատրաստում։










































