ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի բնակիչը խոստովանել է, որ մահացու ծեծել է ծանոթին` վախենալով, որ նա դարձել է զոմբի, հայտնում է interfax.ru-ն:
Ոստիկանությունում հայտնել են, որ նախնական վարկածով 23-ամյա Քրիստոֆեր Փակուինը և Դեյմոն Փերին միասին հարբել են, որից հետո Փերիին թվացել է, որ իր ընկերը դառնում է զոմբի և ուզում է իրեն կծել: Երիտասարդը հարվածել է Փակուինին, ապա սկսել ծեծել ձեռքերով, ոտքերով, էլեկտրակիթառով և նույնիսկ միկրոալիքային վառարանով:
Ինչպես նշում է Associated Press-ը` տղամարդը հանդիսանում է «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալի երկրպագու:









































