Ինչպես տեղեկացնում է Tech Times կայքը, Տորոնտոյում բացված «թվային հիվանդանոցի» ռոբոտները կարող են տարբեր հրահանգներ կատարել՝ ուտելիք հասցնելուց մինչև դեղերի տրամադրումը: Մասնավորապես, նրանց վստահված է աշխատանքը ուռուցքաբանության բաժնում, որտեղ քիմիաթերապիայի համար շատ վտանգավոր նյութեր են օգտագործվում:
Խելացի մեքենաները իրենց տեղն են գտել նաև ռենտգենի սենյակում: Նրանք պտտվում են հիվանդի շուրջը՝ սքանավորելով մարմնի անհրաժեշտ մասերը:
Յուրաքանչյուր հիվանդասենայկ ապահովված է պլանշետներով, որոնց օգնությամբ այցելուները կարող են հետևել հիվանդության պատմությանը, կարգավորել սենյակի ջերմաստիճանը, զանգեր կատարել, տեսանյութ դիտել, գիրք կարդալ և այլն:
Հիվանդանոցի կառուցումն արժեցել է 1,7 մլրդ դոլար:









































