Ուսումնասիրողները հայտնաբերել են, որ երկարատև երջանիկ ամուսնության գրավականը ոչ թե նույն տանիքի տակ գոյատևելն է, այլ ընդհակառակն՝ առանձին ապրելը: Անկախության և անձնական տարածքի պահպանությունն իրենց հերթին օգնում են պահել սերը և չեն թողնում, որ այն սառչի: Դրա վառ օրինակն են հանդիսանում դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Թիմ Բերթոնը, ովքեր ապրում են Լոնդոնում գտնվող հարևան տներում:
Բրիտանիայում անցկացված հարցումների համաձայն՝ լուրջ հարաբերություններ ունեցող զույգերի 23 տոկոսն առանձին է ապրում: Ընդ որում, այդ թիվը շարունակում է աճել: Միայն վերջին 10 տարիներին իրենց կանանցից առանձին ապրող ամուսինների թիվն ավելացել է 40 տոկոսով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդ զույգերն առանձին են ապրում, քանի որ չեն ցանկանում զոհաբերել իրենց անկախությունը, իսկ տարիքով ավելի մեծերն այնքան իրեր ունեն, որ մեկ տան մեջ չի տեղավորվում:
Հատկանշական է, որ առանձին ապրել փորձած մարդիկ նշում են, որ դա հարաբերությունները պահպանելու լավագույն միջոցն է: Ավելին, զույգերը հայտարարում են, որ այդ միջոցով իրենց զգացմունքներն ավելի են ուժեղացել: Սակայն այս տիպի հարաբերություններում ամենակարևորը վստահությունն է, որի բացակայությունը կարող է լուրջ վնաս հասցնել հարաբերություններին:










































