Toyota-ն 2015-ի առաջին 9 ամիսների արդյունքներով վերադարձրել է վաճառքի ծավալով համաշխարհային առաջատար ավտոընկերության կոչումը՝ հայտնում է Bloomberg-ը։
Ավելի վաղ՝ առաջին կիսամյակի արդյունքներով նրանից առաջ էր Volkswagen-ը, սակայն վերջինս անկում գրանցեց ծրագրային ապահովմանն առնչվող սկանդալի պատճառով, որը կեղծում էր արտանետումների թեստերը։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։
Ճապոնական ընկերությունը հայտարարել է 7.49 մլն, մինչդեռ գերմանական կոնցեռնը՝ 7.43 մլն մեքենայի վաճառքի մասին։








































