ԱՄՆ-ն անհանգստություն է արտահայտել այն կապակցությամբ, որ Իրանը սկսել է ուրանի մշակման համալիր և 2 հանք շահագործել:
«Իրանցիները շարունակում են միջուկային ծրագրի մշակումը, և մենք դրանով բավական անհանգստացած ենք»,- ԱՄՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է համացանցային մամուլը:
Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկացվել էր, որ Իրանը սկսել է ուրանի 2հանք և ուրանի մշակման համալիր շահագործել: Խոսքը վերաբերում է Սագանդ համալիրի հանքերին:








































