Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն այսօր կայցելի «Յուվենթուս» -«Բավարիա» հանդիպումը:
Հարկ է նշել, որ 1994-1999 թվականներին Դեշամը հանդես է եկել «Յուվենթուս»-ի կազմում, իսկ 2006 և 2007 թվականներին գլխավորել է թուրինյան ակումբը:
Դեշամի այցը նաև ֆրանսիացի կիսապաշտպաններ Պոլ Պոգբայի և Ֆրանկ Ռիբերիի խաղն ուսումնասիրելու նպատակ է հետապնդում: Ընդ որում, Պոգբան հանդես է գալիս «Յուվենթուս»-ի, իսկ Ռիբերին` «Բավարիա»-ի կազմում:








































