Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դասական երաժշտությունը երբեք ճգնաժամ չի ապրի. Սվետլանա Նավասարդյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

– Տիկին Նավասարդյան, դասական երաժշտությունը համաշխարհային մակարդակով վերջին տարիներին կարծես ճգնաժամ է ապրում…

– Ուզում եմ ընդհատել. դասական երաժշտության հետ ամեն բան կարգին է: Երբեք չի եղել և չի լինի ժամանակ, որ այն ճգնաժամ ապրի: Անհնարին է: Այն միշտ կունենա ունկնդիր, միշտ պահանջված կլինի, քանի որ մարդն անպայման իրեն կվերագտնի  դասական երաժշտության մեջ: Հայաստանում այս առումով շատ լավ վիճակ է:

Սակայն մեզանում շատերը փորձում են դրսում ռեալիզացվել, կա արտագաղթ նաև այդ ոլորտում:

– Ամեն ոլորտ գոյության իրավունք ունի: Ամեն ժանր, ամեն բնագավառ ունի իր ունկնդիրը: Ինչ վերաբերում է դասական երաժշտությանը, կարևորն այն է, որ այն ճիշտ մատուցվի,  մաքուր պահվի, և ինքը՝ մաքուրը, ինքնըստինքյան մաքրում է շուրջը:

Հանրության մեջ, սակայն, երբեք դասական երաժշտությունը լայն համակիրների շրջանակ չի ունենում:

– Դա ամենուր է: Դրսում շատ են սիրում տան պայմաններում գործիքներ ունենալ, չորս ձեռքով նվագել և այլն, այս ամենը մեզանում չկա, քանի որ նման ավանդույթ չունենք: Բայց այսօր մենք ունկնդրի պակաս չունենք, հակառակը՝ քանի գնում ընդլայնվում է, շնորհիվ նաև կազմակերպվող փառատոների:

– Պատկան մարմինները որքանո՞վ են  գնահատում, հովանավորում:

– Կարծում եմ՝ այնչափ, որչափ հնարավոր են գտնում, դժգոհելու առիթ չկա:

– Վերջին շրջանում քննադատվեց նաև կոչումների ինստիտուտը, առհասարակ դրա նպատակահարմարությունը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այն չպե՞տք է վերացնել:

– Չեմ կարծում, որ պետք է վերացնել, բայց կարծում եմ՝ պետք է խստացնել մի փոքր: Հավանաբար պետք  է մտածել, մշակել համապատասխան ձևեր, պետք է տարբեր ոլորտներին համապատասխան մշակել:

– Դուք ակտիվ ստեղծագործական կյանքով եք ապրում, մինչդեռ քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշում արտահայտելիս Ձեզ չենք տեսնում, ինչո՞ւ:

– Կներեք, դա իմը չէ, մարդը չպետք է անի այն, ինչն իրենը չէ: Ես անում եմ այն, ինչ կարող եմ անել: Ես հեռու եմ դրանից: Գուցե վերամբարձ է հնչում, բայց ես ի վերջո գործ ունեմ հավերժական նյութի հետ:

– Ժամանակակից ստեղծագործողները կարծես քիչ են:

– Չեմ կարծում՝ քիչ են, շատ շատ են, պարզապես մենք չենք ճանաչում: Փառատոները հնարավորություն են տալիս ճանաչելու նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում