«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է թիմի հայտացուցակում` Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման համար: Սակայն մինչ այժմ ֆուտբոլիստը չի ստացել կատալոնական ակումբի բժշկական շտաբի թույլտվությունը` խաղադաշտ դուրս գալու համար:
Այնուամենայնիվ, արգենտինացին մասնակցել է թիմի մարզմանն այսօր առավոտյան:
«Ակումբի բժիշկները դեռևս չեն տվել իրենց համաձայնությունը, որպեսզի Մեսսին, Պեդրոն և Ադրիանոն հնարավորություն ստանան մասնակցելու փարիզյան ակումբի դեմ խաղին»,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:








































