Երկմետրանոց կոմոդյան վարանը նախօրեին հարձակվել է Ինդոնեզիայի 83-ամյա բնակչի վրա, սակայն նա հարևանների ու ձեռնափայտի օգնությամբ կարողացել է ազատվել մողեսից, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով սինգապուրյան Straits Times թերթին:
Վերջին շրջանում վարանները մարդկանց վրա ավելի հաճախ են հարձակվում։
Կոմոդոյի արգելոցի աշխատակիցը պատմել է, որ Հայֆա անունով կինը տուն վերադառնալիս է եղել, որբ վարանը բռնել է նրա ձեռքը: Չնայած կնոջը հաջողվել է ազատվել մողեսից, սակայն նրա ձեռքին երկու տասնյակից ավելի կար են դրել:









































