Ինչպես տեղեկացում է Georgia Online-ը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «հարեւան երկրում» կա ավտոարշավի մեկ սիրահար, ով ամեն ինչում նմանակում է իրեն: Վրաստանի նախագահն այդ մասին հայտարարել է երկրի համալսարանականների հետ հանդիպման ժամանակ: Սահակաշվիլին ակնարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով անցած հանգստյան օրերին Լենինգրադյան շրջանում փորձարկել է «Ֆորմուլա 1» մրցարշավային ավտոմեքենան:
Նախագահի խոսքերով, Բաթումում կառուցվելու է Կովկասում ու սեւծովյան տարածաշրջանում ամենաբարձր հյուրանոցը, իսկ իրեն «նմանակողն» անպայման հրամանագիր կարձակի Սոչիում կառուցել երկու անգամ ավելի բարձր հյուրանոց: «Ինձ նմանակելը դարձել է նրա կյանքի իմաստը: Հետաքրքիր է՝ ում էր նա նմանակում մինչեւ իմ հայտնվելը», – ասել է Սահակաշվիլին: