Այսօր Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում տեղի կունենա «Առեղծված՝ Հնդկաստան անունով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին: Այսօր Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուն առաջին անգամ կներկայանա հայ հասարակայնությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Հայաստանի նկարիչների միությունից:
Հայաստանի նկարիչների միության չորս նկարիչներ՝ Անատոլի Ավետյան, Վլադիմիր Սիմոնյան, Վարդան Ավետյան և Սուրեն Խորենյան, վերջերս Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի աջակցությամբ և «Լոտոս» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ երկշաբաթյա այցով եղել են Հնդկաստանում, և ցուցահանդեսը նաև նրանց աշխատանքների հաշվետու ներկայացումն է:
Ցուցահանդեսի սկիզբը՝ ժ. 17:30-ին: