Ռուսաստանի առաջին ռակետ Մարիա Շարապովան հերքել է կարծիքներն այն մասին, որ վնասվածքներից վերականգնվելու շրջանն արձակուրդ է մարզիկների համար:
«Հպարտանում եմ, որ միշտ բարձր մակարդակ եմ ցուցադրում, չնայած վնասվածքներին: Մարդիկ կարծում են, որ եթե մարզիկը վնասվածք է ստացել, նրա համար արձակուրդ է սկսվում: Ամենևին: Վերականգնման շրջանում մեծ դժվարությունների ես բախվում: Պետք է պահպանել մարզավիճակը, այլ կերպ մկաններդ կկորցնեն ճկունությունը»,- Sport Express-ը մեջբերում է Շարապովայի խոսքերը:
Հիշեցնենք՝ հաջորդ շաբաթ Մարիան հանդես կգա Սինգապուրի Ամփոփիչ մրցաշարում: