Արգենտինացի բռնցքամարտիկ Ալեխանդրո Գոմեսը կրկնել է Մայկ Թայսոնի արարքը, որը 1997 թ. բռնցքամարտի ժամանակ երկու անգամ կծել էր իր մրցակցի ականջը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած մարտի ժամանակ Գոմեսը կծել է իր հայրենակցի` Վիսենտե Մարտինա Ռոդրիգեսի ականջը, որից հետո որակազրկվել է:
Դեպքը տեղի է ունեցել 6-րդ ռաունդում: Բռնցքամարտը անցկացվում էր Բուենոս Այրեսում` մինչև 63.5 կգ քաշային կատեգորիայում: Ռոդրիգեսի ականջի վերքը այնպիսին է եղել, որ բժիշկն ասել է, թե մարտը չի կարելի շարունակել: Մրցավարը դիտել է տեսագրությունը և որակազրկել Գոմեսին:
26-ամյա Ռոդրիգեսը պրոֆեսիոնալ ռինգում 36 մարտ է ունեցել, որից 33-ը հաղթականով է ավարտել (19-ը` նոկաուտով), մեկը` պարտությամբ, մեկն էլ` ոչ ոքի արդյունքով:
33-ամյա Գոմեսը 37 մարտերում 11 հաղթանակ է տարել, 21 պարտություն, 4 ոչ ոքի: Վերջին 6 մարտերից 5-ում Գոմեսը պարտվել է: