Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Ազատության հարցը ղարաբաղյան գործընթացում

Ապրիլի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, աննկատ անցավ: Այդ հանդիպումից Բաքու է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն, ով հետո լինելու է Թբիլիսիում, իսկ հետո էլ Հայաստանում: Իսկ Մոսկվայի հանդիպումից առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ առաջիկա օրերին Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Վաշինգտոն, որտեղ հանդիպում կլինի պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հետ: Եթե փորձենք հաշվել, թե այսպես կոչված ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում ինչ հաճախությամբ են տեղի ունենում հադիպումներն ու փոխայցերը, ապա ստեղծվում է ակտիվ պրոցեսի տպավորություն, բայց եթե փորձենք հաշվել, թե այդ ընթացքում ինչ նոր քայլեր են արձնագարվել, ինչ նոր դրսևորումներ, ինչ գործնական առաջընթաց, ապա տեսնում ենք, որ հրապարակային մակարդակում գրեթե ոչ մի էական բան չկա ասենք 2005-ի, կամ 2006-ի, կամ 2007-ի համեմատությամբ` երբ կողմերին ներկայացվեցին այսպես կոչված մադրիդյան սկզբունքները:

Եվ ահա թե ինչու ղարաբաղյան կարգավորում անվան առումով կիրառում ենք «այսպես կոչված ղարաբաղյան կարգավորում» ձևը: Այդ կարգավորումը հրապարակային մակարդակում կա, բայց կուլիսային դիվանագիտության առումով մենք կարծես թե գործ ունենք բոլորովին այլ իրականության հետ, որտեղ Ղարաբաղի հարցը ընդամենը մեկն է բազմաթիվ հարցերից, ու քանի դեռ հակամարտող կողմերը, և ամենակարևորը` Մինսկի խմբի համանախագահ պետությունները չեն գտել այդ հարցերի համալիրի շուրջ ընդհանուր եզրեր, ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդհանուր համաձայնությունը հեռու է լինելու: դատելով Մինսկի խմբի աշխատանքից, արդեն քանի տարի է, որ այդ խումբը վերածվել է Հարավային Կովկասի և մերձկովկասյան հարցերի քննարկման յուրօրինակ ֆորմատ երեք գերտերությունների` Ֆրանսիայի, ԱՄն և Ռուսաստանի մասնակցությամբ, և Ղարաբաղի հարցն էլ այդ երեքի համար հիանալի առիթ է պահպանելու այդ ֆորմատն ու նաև դրան մոտ չթողնելու որևէ այլ պետության կամ պետությունների միավորման, ինչպիսին ասենք ՄԱԿ կամ Եվրամիություն կամ ԵԽ: Իսկ Կովկասը այդ բոլորի համար էլ հանգուցային տարածաշրջան է, ու բոլորը կցանկանային ներգրավվել կովկասյան անցուդարձի անմիջական քննարկման շրջանակ:

Ահա թե ինչու Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Ղարաբաղյան հարցը բավական կարևոր է պրոցեսի մեջ, քանի որ այն տալիս է ավելի լայն խնդիրներ լուծելու անցած Մինսկի ֆորմատը պահպանել, ու պահպանել նաև այլոց համար անձեռնմխելի: Այդ ամենի դեմ անխոհեմաբար դուրս եկավ Դմիտրի Մեդվեդևը, որը նախագահ դառնալուց հետո ակտիվորեն սկսեց ելքեր որոնել Ղարաբաղի հակամարտության գործում, հուսալով տնտեսական շահավետության հասնել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն Մեդվեդևի այդ ջանքերն ակնհայտորեն առաջացրին Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հակազդեցությունը, ինչի հետևանքով էլ ՌԴ նախագահի ջանքերը Հայաստանի ու Ադբեջանի միջև համաձայնություն կայացնել, մատնվում են անհաջողության:

Այսօր ոչ թե տարածաշրջանային հարցերն են Ղարաբաղի պրիզմայով դիտարկվում, այլ հակառակը, հետևաբար Ղարաբաղի հարցում ֆունդամենտալ լուծման հասնելու մեդվեդևյան ջանքերը անհաջողության են մատնվելու, քանի դեռ չկա ֆունդամենտալ ճեղքում ավելի լայն հարցերում: Հայաստանում թերևս արժե նկատի ունենալ այդ իրողությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետներ և մոտեցումներ ձևավորելու հարցում: Հայաստանից տվյալ իրավիճակում պահանջվում են մեսիջներ ոչ թե բուն Ղարաբաղյան հարցի, այլ առավել լայն հարցերի շրջանակի վերաբերյալ: Այսինքն, Հայաստանից պահանջվում է ասել, թե ինչ կարող ենք առաջարկել ավելի լայն իմաստով, ոչ թե միայն զուտ Ղարաբաղի կարգավորման այս կամ այն տարբերակի: Նեղ առաջարկները, ինչպիսին էլ դրանք լինեն, որևէ մեկին չեն հետաքրքրելու: Իսկ լայն առաջարկների համար հարկավոր է ունենալ ռեսուրսների լայն շրջանակ, որին ունակ է միայն ներքին լայն ազատություն ունեցող պետությունը: Իսկ պահը բավական հարմար է ազատության հարցը լուծելու համար, քանի դեռ Մինսկի խմբի ֆորմատում սրությամբ դրված չէ բուն Ղարաբաղի հարցը: Հայաստանին հարկ է լուծել ազատության, հետևաբար լայն առաջարկի հարցը, որպեսզի երբ հերթը հասնի բուն Ղարաբաղին, Հայաստանը լինի պատրաստ և շահեկան վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում