Վենեսուելան ընտրություններից առաջ՝ երեքշաբթի առավոտյան փակել է Կոլումբիայի հետ ցամաքային սահմանը: Ընտրությունները կկայանան ապրիլի 14-ին: Վենեսուելայի ռազմական հրամանատարության խոսքերով՝ այս միջոցառումը կգործի մինչև ապրիլի 15-ը:
Իշխանության այս գործողության պատճառները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ դա ընտրություններից առաջ անվտանգության ամրապնդմամբ և սահմաններին իրավիճակի բարելավմամբ էր բացատրվում: Դրանից բացի, տեղական ԶԼՄ-ները նշում են, որ սահմանի մերձակայքում ապրող բակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում այն կապակցությամբ, որ սահմանն այդքան երկար ժամանակով փակ կլինի: Սովորաբար այն փակում են 2-3 օրով:
Վենեսուելայում մեծ թվով կոլումբիացիներ են ապրում, իսկ սահմանամերձ գոտում աշխույժ առևտուր է լինում:









































