Friday, 12 04 2024
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
14:15
ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. ձերբակալման օրը որդին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել
«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրով կկարգավորվեն դրամահավաքի ոլորտի խնդիրները
ՌԴ բյուջեի եկամուտները ավելացել են 50%-ով

Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը հետաքննիչի մոտ են (տեսանյութ)

Այսօր՝ կեսօրին, Կասկադի մոտից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժին բերման ենթարկված ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը շարունակում են մնալ Էրեբունու բաժանմունքում՝ դեռևս չհստակեցված կարգավիճակով: Էրեբունի բաժնի հերթապահ մասում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանն ասացին, որ արդեն շուրջ երկու ժամ է՝ այստեղ են, բայց իրենց դեռևս չեն ասել, թե ինչու են ոստիկաններն իրենց բռնի կերպով բերման ենթարկել:

Վարդգես Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինչ ոստիկանության բաժին են եկել, իրենց ասում են, որ տասը րոպեից հստակ կպատասխանեն, թե ինչու են այստեղ, բայց արդեն անցել է երկու ժամ:

Մեր ներկայությամբ Եղիա Ներսիսյանին ուղեկցեցին հետաքննիչի մոտ: Նրա մոտ են նաև ՄԻՊ-ի ներկայացուցիչները: Եղիա Ներսիսյանն այս պահին անձնական փաստաբան չունի, իսկ Վարգես Պետրոսյանը թեև պնդում էր, հետաքննիչի հետ կխոսի մի այն իր փաստաբանի ներկայությամբ, սակայն այս պահին գտնվում է հետաքննիչի մոտ:

Հերթապահ մասում «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ քաղաքացիները երեք ժամ կարող են պահվել ոստիկանությունում, ինչը օրենքի խախտում չէ, դրանից հետո միայն քննիչը կորոշի նրանց կարգավիճակը՝ կամ ազատ կարձակվեն, կամ կձերբակալվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում