Friday, 12 04 2024
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
14:15
ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. ձերբակալման օրը որդին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել
«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրով կկարգավորվեն դրամահավաքի ոլորտի խնդիրները

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրաժարական ներկայացրած կառավարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը մինչ կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնելը, շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ իր և իր գլխավորած կառավարության, ինչպես և ցանկացած քաղաքական- պետական գործչի համար, մեծ պատասխանատվություն և երջանկություն է բարձր պաշտոններում ծառայել սեփական ժողովրդին, աշխատել ՀՀ նախագահի հետ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանրապետության նախագահի քաղաքական ղեկավարության ներքո համատեղ աշխատանքի անցած տարիներին թիմը նվիրումով է աշխատել և փորձել է կատարել Նախագահի կողմից իր առջև դրված բոլոր հանձնարարականները: «Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաև բացթողումներ և սխալներ: Պարո՛ն Նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է. Ձեր անցած ուղին, Ձեր փորձը և գիտելիքները, Ձեր մարդկային հատկանիշներն այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է, և մենք ունենալու ենք նոր վերելքներ և նոր հաղթանակներ»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել հրաժարական ներկայացրած կառավարության անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նրանք ակնհայտորեն աշխատել են բարդ պայմաններում, լուծել շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դիմագրավել մարտահրավերները, ինչը պատիվ է բերում. «Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև ձեր խոր ծերություն, որովհետև կոչումը՝ ծառայել, ժամանակավոր չի լինում, որովհետև ծառայել՝ ձեզ համար, բոլորիս համար, նշանակում է ապրել: Շնորհակալ եմ և ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի՝ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջև դրված խնդիրները, իսկ այդ խնդիրները բազմազան են: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում