Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած «Հավաքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռեւս վաղ է օրենքի նախագծին գնահատականներ տալու համար, եւ քննարկումներից հետ պարզ կդառնա, թե ինչպիսի առաջարկություններ կարելի է ներկայացնել: «Առաջին գնահատականը բարձր է, մնացածը ցույց կտա քննարկումների ընթացքը»: