ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը հիմնվել է 1947-ին: 2010-ին 41-րդ նստաշրջանի ժամանակ վիճակագրական հանձնաժողովը որոշում է ընդունել Վիճակագրության համաշխարհային օր սահմանելու մասին՝ գրում է Calend-ը:
2010-ի հունիսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 64/267 բանաձևը և հոկտեմբերի 20-ը պաշտոնապես հայտարարել Վիճակագրության համաշխարհային օր: Տվյալ որոշումը պայմանավորված էր ժամանակակից և հուսալի վիճակագրական տվյալների հավաքման նշանակությամբ, որոնք անհրաժեշտ էին առաջընթացի չափման համար:
Օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու այն կարևոր աշխատանքին, որը կատարում են այս ոլորտում աշխատողները: