Monday, 05 06 2023
Շենքի բնակիչները չպիտի մեկ-երկու հոգու ձեռքում պատանդ մնան․ Ավինյան
ԼՂ ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել․կարգավիճակի շուրջ չենք բանակցում․ Միրզոյան
Հեղուկ գազի գինը – Հունիս 5, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 5, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 5, 2023
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Հունիս 5-8
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը․ «Հետք»
11:36
Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
Այսօր կգրանցվի շաբաթվա առավելագույն ջերմաստիճանը
Արցախում 7 անձ է ձերբակալվել՝ առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով
Ամենակոշտ ձևով ենք արձագանքնելու, եթե մեզ անորակ ծառայություն կամ ապրանք մատակարարվի. Ավինյան
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Ֆիկտիվ տեխհսկողությունը մեզ այլևս պետք չէ, կարող ենք այն հանձնել ավելի խոշոր խաղացողներին. Ավինյան
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
11:00
Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
Առեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներ
10:30
Ուկրաինան սկսել է հակահարձակումը. ՌԴ ՊՆ
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱԽ քարտուղարին
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
09:09
Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան

Ուսերից և ոտքից վիավորված զինծառայողը շարունակել է վարել մեքենան մինչև զորամաս

Օգոստոսի 11-ին ԼՂՀ զորամասերից մեկի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողությունների արդյունքում ծառայության 21-րդ ամսում ուսերի և ոտքի շրջանում վիրավորված Արթուր Բալայանը բուժումը շարունակում է Կենտրոնական հոսպիտալում: Այստեղ բոլորը նրան հերոս են կանչում: Մեքենայի մեջ է եղել նաև զորամասի սարկավագ Հովհաննես Գալստյանը: Վերջինս վիրավորվել է գլխից:

«Սնունդ տեղափոխող մեքենան եմ քշել, ինչ ծառայում եմ: Օգոսոստի 11-ին, ժամը 19:00-ի կողմերը 25 հոգանոց հարձակում տեղի ունեցավ մեքենայի վրա, կտրուկ, միակ ելքը այդտեղից քշելն էր, ճիշտ է մեքենային շատ կրակեցին, մեզ վրա էլ, վիրավորվեցինք, բայց կարողացա վարել մեքենան և դուրս պրծանք: Ուսերից վիրավորում ստացա, ու ոտքս վիրավորվեց»:

Ոտքերի մկանները դեռ ձգված են, քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Մեզ հետ զրույցում Արարատի բնակիչ Արթուր Բալայանը պատմեց, որ կատարածն անսպասելի էր, բայց կարողացել է արագ կողմնորոշվել և շարունակել է վարել մեքենան, մինչև կհասնի մոտակա զորամասերից մեկը:

«Առողջականս չէի ասի, որ լիովին լավ ա, բայց գնալով դզվում եմ, մնում են ոտքիս մկանները բացվեն, վերքերս գնալով սպիանում են»,- ասաց նա:

Արթուրը նշեց, որ 21 ամիսներին այսքան լարված չի եղել սահմանը:

«Պատկերացնում եք՝ նրանք 25 հոգի, մենք չորս հոգի, ու զինված չէինք, եթե մեքենան կանգներ, կենդանի չէինք մնա, միակ փրկությունը դա էր, այդպես գիտակցեցի»,-հավելեց զինծառայողը:

Խոստովանում է՝ բանակում մեքենա վարելը պատասխանատու գործ է, թեև ծնողները հորդորել են մեքենա չվարել բանակում, բայց չի լսել: Այս ամսիներին վարել է զորամասի սնունդ տեղափոխող մեքենան:

«Չեմ փոշմանում, որ էդ մեքնենան եմ քշել, էս դեպքն էլ, որ եղավ, էլի չեմ փոշմանում»,- հավելեց նա և հավաստիացրեց, որ բուժումն ավարտելուց հետո, եթե ի վիճակի լինի, ծառայությունը շարունակելու է, անպայման կգնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում