Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Հետևել է պատասխան նախազգուշացումը. եթե պետք լինի, Թուրքիան կարող է ազդել Հայաստանի միջոցով»

Հայ-թուրքական հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ դժվար թե ինչ-որ բան կարողանա դրանք ավելի վատացնել:

Այս կարծիքին է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կազանցևը:

Քաղաքագետը ռուս-թուրքական վերջին լարվածությունը բացատրում է երկու երկրների հարաբերությունների անկայունությամբ: Անդրեյ Կազանցևը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասաց, որ Սիրիայի խնդիրն ընդամենը սրել է Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները մի շարք հարցերի շուրջ, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ անց Ռուսաստանը և Թուրքիան կրկին չեն մտնի ակտիվ համագործակցության փուլ:

Խոսելով հոկտեմբերի 6-7-ին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ թուրքական ուղղաթիռները մտել էին Հայաստանի օդային տարածք, Կազանցևը չբացառեց, որ դա կարող էր լինել Թուրքիայի պատասխանը Հայաստանի դաշնակից Ռուսաստանին՝ իր օդային տարածքով դեպի Սիրիա ռազմական օդանավեր ուղարկելու համար:

Ինչպե՞ս կգնահատեք ռուսթուրքական հարաբերություններն այսօր: Ձեր կարծիքով՝ Սիրիայի հարցը վերջնականապե՞ս փչացրեց Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, թե՞ որոշ ժամանակ անց այդ խնդիրները կարող են հարթվել:

– Խնդիրն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ անկայուն են՝ ի տարբերություն, օրինակ, ռուս-չինական հարաբերությունների: Բոլորովին վերջերս «Հարավային հոսքը» չեղյալ հայտարարվեց և փոխարինվեց «Թուրքական հոսք» նախագծով, և թվում էր, թե Թուրքիան դառնում է Ռուսաստանի մերձավոր գործընկերը: Դրան նպաստում էր ոչ միայն տնտեսական հիմքը. Թուրքիան պատրաստվում էր (մինչև հիմա էլ այդ ծրագրերը չեն չեղարկվել) դառնալ գլխավոր տարանցիկ երկիրը ռուսական գազի բաշխման համար: Կային մի շարք այլ գործոններ:

Առաջին հերթին Ռուսաստանն ու Թուրքիան միանման վիճակում են. այս երկու երկրներն էլ Եվրամիության սահմանին են, և երկուսն էլ հնարավորություն չունեն խելամիտ ապագայում միանալ այդ էլիտար ակումբին: Հետևաբար այդ հիմքի վրա չի կարող չձևավորվել որոշակի փոխըմբռնում: Մասնավորապես, և Ռուսաստանում, և Թուրքիայում տարածված է եվրասիական գաղափարախոսությունը: Բայց Թուրքիայում այն իրենից ներկայացնում է պանթուրքիզմի մի տարբերակ, այնպես որ՝ Դուգինի և մի շարք այլ ռուս նեոեվրազիստների՝ այս երկու գաղափարախոսությունները միաձուլելու ծրագիրը ի սկզբանե դատապարտված էր կատարյալ ձախողման:

Սիրիայի շուրջ տարաձայնություններն ընդամենը սրեցին Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները Ղրիմի, ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության, հետխորհրդային տարածքում պանթուրքական գաղափարների տարածման (մասնավորապես՝ Գյուլենի հիմնադրամի հետ կապված կառույցների աշխատանքի հետևանքով) գործում Թուրքիայի դերակատարության հարցերի շուրջ:

Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ անց Ռուսաստանը և Թուրքիան կրկին չեն մտնի ակտիվ համագործակցության փուլ: «Թուրքական հոսքը» մինչև վերջ չի չեղարկվել: Ահա և ձեզ հիմք՝ մերձեցման համար: Պարզապես Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում այսպիսի «հիացմունք-հիասթափություն» ցիկլերը բավական հաճախ են միմյանց փոխարինում:

Ինչպե՞ս կազդի ռուսթուրքական այս լարվածությունը Հայաստանի և հայթուրքական հարաբերությունների վրա:

– Հայ-թուրքական հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ հիմա շատ դժվար է դրանք ավելի վատացնելը: Թուրքիան մտադիր էր բարելավել այդ հարաբերությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության «զրո խնդիր՝ հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում, բայց չստացվեց մի շարք պատճառներով, այդ թվում՝ Ադրբեջանի ազդեցության: Այսօր հավելյալ բարդացումները Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում՝ կապված ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հետ, ուղղակի նշանակում են, որ հայ-թուրքական հարաբերությունները ավելի հեռացան բարելավման հեռանկարից: Այդքանը: Բայց բարելավման հեռանկարները մինչ այդ էլ չէին երևում:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին ուշագրավ միջադեպ է գրանցվել, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները հատել են Հայաստանի օդային սահմանը և մի քանի րոպե անցկացրել ՀՀ օդային երկնքում: Սա պատահականությո՞ւն է, թե՞ պատասխան Թուրքիայի օդային տարածքով ռուսական ինքնաթիռների թռիչքներին:

– Այս երկու միջադեպերը սկզբունքորեն կարող են իրար հետ կապված լինել: Չէ՞ որ հենց Ռուսաստանն է երաշխավորում Հայաստանի անվտանգությունը ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում (այսինքն՝ բազմակողմ ձևաչափով), այնպես էլ երկկողմ համաձայնագրերով: Եվ քանի որ Թուրքիան ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, նա կարող էր իր օդային սահմանը խախտելու համար պատասխան «անքաղաքավարության այց» կատարել:

Այո, Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը պայմանագրերով: Բայց ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ ոչ նշված դեպքից հետո, ոչ այլ դեպքերում, երբ Հայաստանի մյուս հարևանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանը և ՀԱՊԿը որևէ կերպ չեն արձագանքում:

– ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը, որպես այդ կառույցի առանցքային երկիր (բոլորն էլ հասկանում են, որ Տաջիկստանը չի երաշխավորում մյուս անդամների անվտանգությունը), պաշտոնապես արձանագրել են Հայաստանի անվտանգության երաշխիքները իրենց փաստաթղթերում, ընդ որում՝ երբեք չի թաքցվել, որ նկատի են առնվում Թուրքիայից Հայաստանի անվտանգության երաշխիքները:

Այդ երաշխիքները նաև հնարավորություն են տալիս Հայաստանի տարածքում ունենալ ռուսական զորքեր: Ուստի ՀԱՊԿ-ն, ըստ երևույթին, կարծում է, որ նմանատիպ հավելյալ հայտարարություններն այսօր անհրաժեշտ չեն, առավել ևս Թուրքիան որևէ լուրջ բան չի նախաձեռնում Հայաստանի դեմ: Ընդհանրապես, Հավաքական անվտանգության պայմանագրում ամրագրված է սպառնալիքի դեպքում խորհրդակցությունների մեխանիզմը, այսինքն՝ որքան հասկանում եմ, եթե սպառնալիք լինի, Հայաստանը պետք է ինքը դիմի Ռուսաստանին և սկսի խորհրդակցել օգնություն ստանալու համար:

Ի՞նչ ուղերձ էր պարունակում թուրքերի այդ քայլը, որ Թուրքիան, օրինակ, կարող է երկրորդ ճակա՞տ բացել Ռուսաստանի դեմ:

– Ընդհանրապես միջազգային ռազմական բալանսի խնդիրը շատ մեծ դեր է խաղում զինվորականների մտածողության մեջ, հատկապես այն զինվորականների, ովքեր ուսանել են ՆԱՏՕ-ի երկրների ռազմական-ուսումնական կառույցներում: Այնպես որ՝ դա միանգամայն կարող էր արված լինել «բալանսի համար»: Ռուսաստանը հատել է Թուրքիայի օդային տարածքը, իսկ ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում ակնհայտորեն երկար կտևի:

Հետևաբար Ռուսաստանն այժմ շփվում է Թուրքիայի հետ ոչ միայն Սև ծովով, այլև հնարավորություն ունի ազդելու նրա վրա նաև Սիրիայի կողմից: Ուստի հետևել է պատասխան նախազգուշացումը. եթե պետք լինի, Թուրքիան կարող է ազդել Հայաստանի միջոցով: Բայց անհրաժեշտ է գիտակցել, որ սրանք կիսավիրտուալ ռազմական խաղեր են: Քաղաքական իրականության մեջ քիչ հավանական է, որ պատերազմ լինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և Հայաստանն էլ համապատասխանաբար մասնակցի դրան որպես Ռուսաստանի դաշնակից:

Եվ հետո՝ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն մի շարք փոխադարձ ժեստեր են արել: Մասնավորապես, Թուրքիան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից (ըստ էության դա հնարավոր էլ չէ, քանի որ ռուսական գազը զբաղեցնում է Թուրքիայի շուկայի կեսից ավելին): Բացի այդ, Թուրքիայի դիրքերը սիրիական հարցում՝ թե ՆԱՏՕ-ի, թե Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ «սուննիական բլոկի» կոալիցիայի շրջանակներում, շատ յուրահատուկ են: Թուրքիան օգտվում է Սիրիայի պատերազմից առաջին հերթին քուրդ զինյալների դեմ պայքարելու նպատակով, իսկ «Իսլամական պետությանը» հարվածում է միայն ուշադրությունը շեղելու համար: Դա հավասար է նրան, ինչի համար Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը «կհասկանա» իրեն Սիրիայի քրդերի հարցում: Նախկինում էլ Թուրքիան միշտ պատրաստ է եղել զիջել, մասնավորապես՝ Չեչնիայի հարցում, եթե ի պատասխան հնչել է սպառնալիք, որ Ռուսաստանը բարձրացնում է «քրդական հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում