Միացյալ Նահանգները ռուս լրագրողի վրա կատարված վերջին հարձակումն անվանել է «զազրելի հանցագործություն» և կոչ է արել իշխանություններին շտապ գտնել և պատժել մեղավորներին: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի իր տան մոտակայքում դաժան ծեծի էր ենթարկվել «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը: Հանցագործներին գտնելու և պատժելու հանձնարարություն է տվել նաև ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը թերթի խմբագրություն կատարած այցի ժամանակ: