Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ:
Ըստ թերթի աղբյուրների՝ դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»: Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստացած լուրի իսկությունը պարզել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասաց. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»:











































