«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահություն է հայտնել, որ իր թիմի առաջատար Գարեթ Բեյլը շարք կվերադառնա առաջիկա օրերին և կմասնակցի Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում ապրիլի 21-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կարևորագույն հանդիպմանը:
Ներկայումս կիսապաշտպանն ապաքինվում է կոճի վնասվածքից, որը ստացել էր Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության «Բազել»-ի դեմ հանդիպման ժամանակ: Բեյլի բացակայությունը զգալի ազդեցություն թողեց կիրակի կայացած «Էվերթոն»-ի դեմ խաղի արդյունքի վրա:
«Կարծում եմ` Գարեթը բաց կթողնի «Բազել»-ի դեմ պատասխան հանդիպումը: Մենք ակնկալում ենք, որ նա շարք կվերադառնա և կմասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Մենք ցանկանում ենք դա և մեր առջև նման նպատակ ենք դրել»,- նշել է Վիլաշ-Բոաշը:









































