Քիմ Քարդաշյանը որոշել է աջակցել քրոջն ու լինել նրա նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Լամար Օդոմի կողքին, որին անգիտակից վիճակում գտել են Լաս-Վեգասից ոչ հեռու՝ հասարակաց տներից մեկում: Այս մասին հայտնում է cosmo.com-ը:
Ոստիկանության տվյալներով՝ Օդոմն ընդունել է ոչ միայն վիագրա, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այլև կոկաին: Այժմ մարզիկի վիճակը ծայրահեղ ծանր է, Լամարը կոմայի մեջ է:
Քարդաշյան-Ջեններ ընտանիքն Օդոմին մեծապես աջակցում է: Նրանք որոշել են որոշ ժամանակով դադարեցնել իրենց կայքերի հետ աշխատանքը՝ Օդոմին ավելի շատ ուշադրություն հատկացնելու համար:
Քիմը չեղարկել է նաև այսօր նախատեսված երեկույթը երեխայի ծննդի պատվին՝ baby shower-ը: Հիմա Քիմը մոր՝ Քրիս Ջենների հետ մեկնել է Լաս-Վեգաս և Քլոեի կողքին է:
Քիմի բացակայությամբ փոքրիկ Նորթին խնամում է նրա մորաքույրը՝ Քորթնի Քարդաշյանը: