Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ անընդհատ աշխատում է՝ իր խաղը կատարելագործելու համար:
«Առաջինը մնալու համար պետք է պահպանել ունեցած մակարդակը, հոգեբանական ճիշտ վիճակը: Բայց միաժամանակ պետք է շարունակել կատարելագործել խաղը՝ կանգ չառնելով արդեն իսկ նվաճածի վրա:
Այնպես եմ դաստիարակվել, որ անընդհատ առաջընթաց գրանցելու հնարավորություններ եմ փնտրում: Իմ կարիերայում եղել են փոխանցումներ, որոնք կցանկանայի ավելի լավ կատարել: Ուստի՝ շարունակում եմ աշխատել, խաղալ: Ավելիին հասնելու, առաջընթացի հնարավորությունը մոտիվացնում է ինձ:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ամեն ինչ կախված է մի քանի գործոններից: Իհարկե, հաղթանակները վստահություն են ներշնչում»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: