Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է Պարենի համաշխարհային օրը, գրում է Calend-ը: Օրը հռչակվել է 1979-ին` ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ:
Օրվա գլխավոր նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել տեղեկատվության մակարդակը աշխարհում առկա պարենային խնդրի շուրջ: Բացի դրանից՝ օրը նախատեսված է մտածելու այն բանի շուրջ, թե ինչ է արվել և ինչ պետք է արվի այդ խնդրից ազատվելու համար` մարդկությանը քաղցից ու աղքատությունից ազատելու համար:
Օրը նշելու համար ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության օրվա ձևավորման ամսաթիվը, որը տեղի է ունեցել 1945-ի հոկտեմբերի 16-ին: