Ապրիլի 09-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 09-10-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ ապրիլի 09-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: