Monday, 11 12 2023
Երբ գալիս է Էրդողանը
70 անգամ ՆԳՆ-ից ներողություն կխնդրեմ, եթե ասեն` ինչու՞ են պարեկները ներգրավվում ոչ իրենց գործում
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին
17:10
Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
17:00
Բայրամովն ու Միշելի գլխավոր խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները
Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը
Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերջնական որոշման կարևորությունը
Գողացված մեքենայի վրա գողացված համարանիշներ էին տեղադրել
Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր
16:45
Հունաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի նախարարների խորհուրդ. Հունաստանի ԱԳ նախարար
Խուլիգանություն կատարած ռուսաստանցի 2 կանանց նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

«Այո» և «Ոչ»․ Ինչ պայմաններով է ընթանալու քարոզչությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

-Պարոն Մուկուչյան, անցյալ շաբաթ օրը մեկնարկել է սահմանադրական հանաքվեի պաշտոնական քարոզարշավը: Ձևավորվել են «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատներ: Նշված է, որ հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հրապարակելու են հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Ոչ-ի ուժերը ինչպես են ներգրաված լինելու հեռուստաընկերությունների լուսաբանման աշխատանքներում:

Պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես քարոզչությանը վերաբերող դրույթները, եթե կան առանձնահատկություններ, դրանք սահմանված են Հանրաքվեի մասին օրենքում, իսկ եթե չկան նման առանձնահատկություններ, այդ դեպքում գործում են ընտրական օրենսգրքի պահանջները: Տվյալ հարցի հետ կապված կանոնակարգումը նույնն է, ինչ ամրագրված է ընտրական օրենսգրքում, իսկ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն եթերաժամ տրամադրող վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները հրապարակում և տրամադրում են մեկ րոպեի եթերաժամանակի գինը, ինչը նշանակում է, որ արդեն քարոզչություն իրականացող սուբյեկտները սահմանված կարգով կարող են դիմել և ստանալ այդ ժամանակահատվածը:

Այստեղ իհարկե կան մի շարք կարևորագույն հանգամանքներ: Առաջին կարևորագույն հանգամանքը հավասարությունն է: Այսինքն՝ քարոզչությանը մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտ այդ իրավունքից պետք է օգտվի հավասար պայմաններում: Միաժամանակ թե ԸՕ-ն, թե Հանրաքվեի մասին օրենքը նախատեսել են սուբյեկտների շրջանակը, ովքեր իրավունք ունեն իրականացնելու քարոզչություն: Բացի դրանից, նախատեսել են քարոզչության ֆինանսավորման կարգը, որի համար սահմանել է, որ քարոզչություն իրականացնողները ձևավորում են քարոզչական հիմնադրամ, նախատեսված է այդ հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը: Այն սուբյեկտները, որոնք ցանկանում են իրականացնել քարոզչություն, բնական է, քարոզչության իրականացումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցներ: Եվ ահա Հանրաքվեի մասին օրենքը սահմանել է այդ քարոզչական հիմնադրամների առավելագույն չափ, յուրաքանչյուր սուբյեկտի կողմից այդ հիմնադրամներ մուծվող գումարների առավելագույն չափ: Նպատակը մեկն է՝ ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր այն սուբյեկտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել քարոզչությանը:

Ինչ վերաբերում է վճարովի և անվճար եթերաժամանակին, ինչպես հիշում եք, երբ Հանրաքվեի մասին օրենքի առանձին դրույթների փոփոխության հետ կապված քննարկումներ էին տեղի ունենում ԱԺ-ում, երկար քննարկումներից հետո օրենսդիրն ընդունեց այն մոտեցումը, որ այդ եթերաժամանակը տրամադրվելու է քվեարկությունից 30 օր առաջ և տրամադրվելու է ԱԺ խմբակցություններին, ինչը ենթադրում է, որ նշված ժամանակահատվածում ԿԸՀ-ի կողմից կընդունվի համապատասխան կարգ, ինչը օրենքի պահանջն է, միաժամանակ կսահմանվի ժամանակացույց, որին համապատասխան ԱԺ խմբակցությունները կարող են օգտվել եթերաժամանակից: Իսկ մյուսները, եթե ցանկանում են մասնակցել, ապա նրանք նույնկերպ իրավունք ունեն նախ քարոզչական հիմնադրամներ ձևավորել և բնականաբար օգտվել այն հնարավորություններից, որոնք սահմանված են օրենքով վերջիններիս համար:

Այսինքն՝ ստացվում է, որ «Նոր Հայաստան» և «Չեք անցկացնի» նախաձեռնությունները, որոնք չունեն ԱԺ-ում խմբակցություն, կարող են մասնակցել քարոզարշավին, եթե ունենան հիմնադրա՞մ։

Քարոզչությանը կարող են մասնակցել քաղաքացիները, կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։ Օրենքը սահմանել է այն սուբյեկտներին, որոնք կարող են ձևավորել քարոզչական հիմնադրամներ։ Եթե կան այլ սուբյեկտներ, որոնք ցանկանում են մասնակցել քարոզչությանը, ապա նրանք դա պետք է անեն այն եղանակներով, որոնք ամրագրված են օրենքով՝ ունենալ հիմնադրամներ, դրանցում սահմանված կարգով հավաքագրել միջոցներ և օգտվել այն միջոցներից, որոնք ամրագրված են օրենքով։ Նախ նկատի ունենանք, որ հեռուստատեսությամբ տեսակետներ ներկայացնելու համար օրենքը սահմանել է, որ բոլորի համար նույն գինն է գործում։ Իսկ ինչ վերաբերում է քարոզչության մնացած ձևերին՝ պաստառների տպագրում, տարածում և այլն, այստեղ գործում են նույն կանոնակարգումները, որոնք առկա են բոլոր մյուս սուբյեկտների համար։

Այսօր գործում են «Ոչ»-ի տարբեր ճակատներ։ Նրանք բոլորն էլ կարո՞ղ են օգտվել այդ հնարավորություններից։

Նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ճակատ ասելով, որովհետև Ընտրական օրենսգիրքն ու Հանրաքվեի մասին օրենքը հստակ սահմանել են սուբյեկտներին՝ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք ունեն որոշակի կազմակերպաիրավական ձև։ Հիմա եթե ճակատը ներառում է կուսակցություններ, և նրանց օրենքով տրված է հնարավորություն ստեղծել հիմնադրամներ, հավաքագրել միջոցներ և դրանցով իրականացնել իրենց քարոզչությունը։ Ինչ վերաբերում է ճակատին, իհարկե, կարող են լինել կուսակցություններ, որոնք ուզում են մեկտեղել իրենց ջանքերը և հանդես գալ որպես քարոզչական մեկ նախաձեռնություն։ Այստեղ էլի խնդիրը նույնն է՝ օրենսդրությունը հնարավորություն տվել է այդ նախաձեռնությունում ներառված քաղաքացիներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին բացել հիմնադրամներ և քարոզչություն իրականացնել։

Ի՞նչ գումարի մասին է խոսքը։

Օրենքը սահմանել է առավելագույն չափ, դա 100 մլն դրամն է յուրաքանչյուր սուբյեկտի համար։

Վերջին նախագահական ընտրություններից հետո որոնք էին այն դժգոհությունները, որոնք հաշվի են առնվել և հանրաքվեի իրականացման ժամանակ կշտկվեն։

Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ էլ հնչում են ամենատարբեր գնահատականներ։ Կան գնահատականներ, որոնք շատ սուբյեկտիվ բնույթ են կրում, կան գնահատականներ, որոնք պայմանավորված են ինչ-ինչ տեխնիկական խնդիրների ճշգրտմամբ։ Բոլոր ընտրությունների ժամանակ էլ մենք ուշիուշով հետևում ենք հնչած արձագանքներին, և եթե կան մտահոգություններ, որոնք վերաբերում են աշխատանքի առավել կատարելագործմանը, բնականաբար, դա միանշանակ տեղի է ունենում։ Չմոռանանք, որ 2012-13 թվականների ընտրություններից հետո մենք մինչ օրս ունեցել ենք բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, և յուրաքանչյուր ընտրության ժամանակ էլ միշտ հաշվի ենք առնում նախորդի հետ կապված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք հնչեցվել են։ Եթե դրանցում կան այնպիսիք, որոնք աշխատանքի կազմակերպման առումով օգտակար են, դրանք հաշվի են առնվում։

Պարոն Մուկուչյան, կա՞ն արդեն ընտրացուցակներ, ընտրողների վերջնական ցանկ։

Ժամանակացույցով դա սահմանված է, ժամանակացույցով մենք դեռ ունենք ժամանակ։ Ընտրողների ցուցակը տրամադրվում է ԿԸՀ-ին, հրապարակվում քվեարկության օրվանից 40 օր առաջ։ Նշված ժամկետում կհրապարակվի ոչ միայն ընտրողների թիվը, այլև ընտրողների ցուցակը։ Այն կլինի լիազոր մարմնի կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ, ինչպես համապետական ընտրությունների ժամանակ է եղել, և ԿԸՀ կայքում՝ որոնման հնարավորությամբ։ Ի դեպ, ԿԸՀ կայքում դա զետեղվում է միշտ, տարեկան երկու անգամ այն թարմացվում է, և յուրաքանչյուր քաղաքացի, այցելելով ԿԸՀ կայք, կարող է պարզել ինչպես իր, այնպես էլ որևէ այլ անձի վերաբերյալ տեղեկությունները։ Ավելին՝ համապետական վերջին ընտրությունների ժամանակ մենք ևս մեկ գործիք ամրագրեցինք, ըստ որի՝ կարելի էր պահել ոչ միայն կոնկրետ անձի տվյալները ցուցակում գտնվելու հանգամանքը, այլև տվյալ հասցեում հաշվառված այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով իրականացնել ցուցակների նկատմամբ հասարակական կամ հանրային վերահսկողությունը։ Ինչ վերաբերում է հանրաքվեի կազմակերպմանը, ինչպես արդեն նշեցի ցուցակները 40 օր առաջ կլինեն նաև լիազոր մարմնի կայքում։ Մենք ներառել ենք 2012 թվականին նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո տեղի ունեցած առաջին համապետական ընտրությունից սկսած, և ինչպես ցույց է տալիս փորձը, ընտրական գործընթացի մասնակիցների համար դա լավագույն հնարավորություններից մեկն է՝ իրականացնելու լիարժեք վերահսկողություն ամբողջ գործընթացի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում