Սիրիական բանակը վերջին 48 ժամվա ընթացքում մասշտաբային օպերացիա է իրականացրել Դամասկոսի մերձակայքում: Ինչպես հաղորդվում է զինվորական հրամանատարության կոմյունիկեում՝ քաղաքից 50 կմ շառավղով ողջ Արևելյան Գուտա տարածաշրջանը կանոնավոր ուժերի վերահսկողության տակ է:
Կոմյունիկեում հաղորդվում է, որ բնակիչների աջակցությամբ զինված ուժերը օղակի մեջ են առել զինված խմբավորումների բոլոր պատվարները: Գրոհայիններին առաջարկվել է զենքը վայր դնել և դադարեցնել արյունահեղությունը՝ հայրենի տուն վերադառնալու համար: Նրանք, ովքեր զենքը չեն հանձնի, սպառնում է ոչնչացում:
«Սուրիա Ալ-Էն» գործակալության փոխանցմամբ՝ երեկ մայրաքաղաքի Աբասիդների հրապարակում ահաբեկիչները ականապատված մեքենա էին պայթեցրել: Զոհվել էր մեկ խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը տուժել էին:











































