Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ա.Հարությունյան. «Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնք բավականին հեղափոխական են»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ մշակվել է «Հավաքների մասին» օրենքի նախագիծ, որն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը: Հարությունյանի խոսքերով, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հիմնական պատճառն այն է եղել, որ այս տարվա մայիսին «Հավաքների մասին» արտահերթ զեկույցը պատրաստելիս արձանագրված մի շարք խախտումները իրավակիրառ պրակտիկայի եւ օրենսդրական տեսանկյունից: Մասնավորապես, ըստ Արմեն Հարությունյանի, խախտվում են հավաքների անցկացման հիմնական բաղադրիչները` հոգուտ հավաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հավաքների պաշտպանության պետության պարտականության իրականացումը, վարչարարությունը, խտրականության բացառումը, օրինականությունը:
«Ես համոզված եմ, որ որքան օրենսդրական մակարդակով կատարյալ նախագիծ ունենանք, այնքանով ավելի նվազ խնդիրներ կունենանք իրավակիրառ պրակտիկայում: Իհարկե, դժվար է պնդել, որ եթե օրենսդրությունը կատարյալ է, ապա դրա կիրառման պրակտիկայում խնդիրներ չեն առաջանա, բայց այնուամենայնիվ դրանք փոխկապակցված են»,- ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Արմեն Հարությունյանը նշեց, որ գործող օրենքով չնչին իրավախախտումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի դադարեցվեն հավաքները, իսկ իրենց ներկայացրած նախագծում դա այլեւս հնարավոր չի լինի. «Հիմնվելով միջազգային փորձագետների մոտեցումների վրա՝ մեխանիզմներ ենք նախատեսել, որտեղ շատ հստակ նշվում է, որ կարելի է դադարեցնել ծայրահեղ դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ պաշտպանել այլ անձանց հիմնարար իրավունքները: Մտցրել ենք նաեւ բանակցությունների ինստիտուտ, քանի որ կարող ես հայտ ներկայացնել, բայց վարչական մարմինները պարզապես չպատասխանեն եւ չիմանաս, այլեւս ինչ անել: Մեր օրենքը իրավական հետեւանքներ է թողնում եւ հնարավորություն է ընձեռում հայտին չպատասխանելու դեպքում հանրահավաք անել»:
ՄԻՊ ներկայացրած նախագծի համաձայն՝ եթե անգամ հավաքը չարտոնված է, սակայն այն խաղաղ է անցնում, ապա ոստիկանությունը ոչ թե պետք է ցրի այն, այլ պետք է աջակցի դրա անցկացմանը: Գործող օրենքով հավաքի անցկացման մերժումը իրականացվում է շատ ընդհանուր ձեւակրեպումներով: Արմեն Հարությունյանը շեշտեց, որ ներկայացվող նախագծով մերժման պահանջները շատ կոնկրետ են եւ ընդհանուր դրույթներով արգելել այլեւս անհնարին է: Հարությունյանը նաեւ նկատեց, որ իրենք հաշվի են առել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հավաքների մասին, որտեղ շեշտվում է, որ հավաքի արգելումը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց:
«Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնք բավականին հեղափոխական են եւ ոչ թե մեկ, այլ երկու քայլ առաջ է գործող օրենքից»,- նշեց ՄԻՊ Արմեն Հորությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում