Երգչուհի Մայլի Սայրուսը ծրագրում է «մերկ» համերգ տալ, հայտնում է spletnik.ru-ն: Սայրուսի ծրագրերի մասին պատմել է Flaming Lips խմբի մենակատար Ուեյն Քոյնը, որի հետ Սայրուսը մի շարք համատեղ ելույթներ ունի: Իր իսնթագրամյան էջում նա կոլաժ է հրապարակել և գրել է. «Օ, սատանան տանի: Մայլի Սայրուսը պատրաստվում է համերգ տալ, որտեղ ինքը, երաժիշտները (մենք) և հանդիսատեսը ամբողջովին մերկ կլինեն, և բոլորի վրա կաթ կլցվի (դե, կամ կաթի նման ինչ-որ սպիտակ հեղուկ): Դա կլինի տեսահոլովակը, որը հիմա նկարահանվում է Milky Milky Milk երգի հիման վրա:
Ուեյն Քոյնի Instagram-ի լուսանկար
Մայլի Սայրուսը