Այսօր վաղ առավոտից ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ ընթանում է խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մի քանի րոպե առաջ վարչապետը դուրս է եկել խորհրդակցությունից, որը դեռ շարունակվում է նախարարի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության երկու փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 4-ի կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել առողջապահության եւ կրթության ոլորտների պատասխանատուներին: