«Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկել է «Սահմանադրական Բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկում, որտեղ Վարդան Պողոսյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հիմնական գծերը՝ բովանդակային առումով:
«Սահմանադրական փոփոխությունների միջոցով ՀՀ-ում ընդլայնվում է մարդու և քաղաքացու իրավական դիրքը:
Առաջարկվող փոփոխությունները բերում են իշխանությունների բաժանման, և իշխանությունների սահմանափակման սկզբունքի ուժեղացմանը:
Սահմանադրական փոփոխությունների հաջորդ հիմնական գիծը համակարգային փոփոխությունների հետևողական շարունակությունն է. 1995թ. գերնախագահական Սահմանադրությունից անցումը ավելի հավասարակշռված կառավարման համակարգի, այն է՝ խորհրարանական կառավարման համակարգի:
Սահմանադրական բարեփոխումները ուժեղացնում են անմիջական ժողովրդավարության տարրերը՝ հնարավորություն տալով, որ պառլամենտի ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում պառլամենտը զգա նաև ժողովրդի շունչը»:
Մանրամասները՝ տեսանյութում: