Եմենի իշխող` Համընդհանուր ժողովրդական կոնգրեսը համաձայնություն է տվել Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի ծրագրին, որը ներկայացրել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Կոնգրեսի ներկայացուցիչ Տարիք Շամին:
Այդ ծրագիրը նախատեսում է, որ Ալի Աբդալլահ Սալեհը պետք է իշխանությունը փոխանցի փոխնախագահին մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ընդդիմության հետ կստորագրվի համապատասխան համաձայնագիրը: Այն ծրագիրը նաև սահմանում է, որ Սալեհն օժտվելու դատական անձեռնմխելիությամբ և նրան անձնական անվտանգության երաշխիքներ են տրվելու:
Մինչդեռ ընդդիմությունն այս ծրագիրը չի ընդունում: Նրանք դեմ են փոխնագահին իշխանությունը փոխանցելու կետին` հայտնելով, որ Սալեհը պետք է պատասխան տա այն բոլոր սպանությունների համար, որոնք կատարվել են վերջին շաբաթների ըթնացքում խաղաղ ցուցարարների շրջանում:










































