Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ: Մյուս կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալը 7:5, 6:3 հաշվով հաղթել է Ֆաբիո Ֆոնյինիին:
Մրցաշարի եզրափակիչում կկայանա Ջոկովիչ-Նադալ դիմակայությունը:
Հավելենք, որ China Open-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 2 700 510 դոլար: