Մի քանի րոպե առաջ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսեց պիկետը «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը:
Կոնգրեսի երիտասարդներից չորսը` Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Խաչատրյանը, բողոքի ակցիան չսկսած, բերման ենթարկվեցին Կենտրոնի ոստիկանություն: Չնայած միջադեպին` պիկետը շարունակվում է, եւ այս պահին ընդդիմության ներկայացուցիչները պաստառներով կանգնած են «Երեւան» հյուրանոցի դիմաց: Երեկոյան Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նաեւ հանրահավաք անցկացնել: