Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում:

Նախագահը կարևորել է շվեդ պատգամավորների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ջանքերով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան:

«Ցանկանում եմ ձեզ և ձեր բոլոր համախոհներին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի անունից` Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու համար: Ավելորդ չէ ասել, որ մեզ համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Բայց Ռիկստագի որոշումը երկու կարևոր առանձնահատկություն ունի. մեկն այն է, որ այդ որոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ Շվեդիան` սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել նման որոշում ընդունելը: Դա շատ լավ օրինակ կարող է լինել այլ երկրների համար: Եւ երկրորդ՝ այդ բանաձևը դուք ընդունեցիք մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում էինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել: Մեր բոլոր ընդդիմախոսներն ասում էին, թե այդ քայլով մենք ձախողեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և այլևս ոչ ոք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բոլորի համար հասկանալի դարձավ, որ կարելի է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` միևնույն ժամանակ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործընթացը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանում ուրախ կլինեն ավելի հաճախակի հյուրընկալել Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին և նրանց գործընկերներին, ինչը լավ հնարավորություն է ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նաև` տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, որոնց լուծման գործում բարեկամների աջակցությունը ևս կարևոր է:

Շվեդ պատգամավորներն ընդգծել են, թե ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն և այլ անունով այն չի կարելի անվանել:

«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված: Մենք Շվեդիայի խորհրդարանում ճանաչման օգտին դժվարին աշխատանք ենք կատարել և համարում ենք, որ հոլոքոստի համար հրեաներից ներողություն խնդրած Գերմանիայի օրինակով, Թուրքիան ևս պետք է ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայերից: Արդարության ճանապարհը դժվար է, բայց, պարո´ն Նախագահ, այդ դժվարին ճանապարհին դուք Շվեդիայում մշտապես կունենաք բարեկամներ»,-վստահեցրել են պատգամավորներ Անելի Էնոքսոնն ու Ֆրեդրիկ Մալմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում