Այսօր ուշագրավ տեղեկություն է հրապարակել Totalfootball.am մարզական կայքը: Ստորև ներկայացնում ենք այն առանց կրճատումների:
Ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրի Արարատ-Փյունիկ հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի թղթակից Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող մարդկանց կողմից: Աշոտը պատմում է, որ Անդրեասյանը, ասելով «էտ ու՞մ ես նկարում» ու հայհոյանքներ թափելով, հարված է հասցրել իր դեմքին, ապա նրան ուղեցկող մի քանի հոգի սկսել են ծեծի ենթարկել Հրազդան մարզադաշտի թունելում, ապա պահանջել են ջնջել Անդրեասյանի լուսանկարները:
Այժմ տեղի ունեցածով կզբաղվեն ոստիկանության ներկայացուցիչները:









































