Տեքստ ՆԱՏՕ-ի երեք զինվորական է զոհվել Աֆղանստանի արևմուտքում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Տեղեկությունը հեռուստաընկերությունը ստացել է Միջազգային զորքերի գլխավոր հրամանատարությունից: Նրանց փոխանցմամբ, դա տեղի է ունեցել պայթյունի հետևանքով: Զոհվածների ազգության մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվում, սակայն հայտնի է, որ երկրի արեւմուտքում տեղակայված են ամերիկյան, իսպանական, իտալական եւ լիտվական զորամիավորումներ: Վերջին մեկ ամսում ՆԱՏՕ-ն կորցրել է 30 զինվորական: