ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, դրանք բաժանեց երկու ժամանակահատվածի` մինչև արձանագրությունների ստորագրում և դրանից հետո:
«Թեև հայ-թուրքական հարաբերությունների միջև կարևոր դերակատարում ունեցող փաստաթուղթը չվավերացվեց, այնուամենայնիվ, կարող եմ դրական փաստ մատնանշել, որ մի նոր մակարդակի, մի նոր աստիճանի բարձրացավ փաստաթղթի քննարկումը և միջազգային հանրության ուշադրությունը նոր ուղղությամբ սևեռվեց այս հարցի շուրջ, և իմ կարծիքով, սա կարող է դրական, կարևոր ազդակ հանդիսանալ»,- նշեց Սահակյանը:











































