Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Պուտինը Քոչարյանին ևս չի խնայի. Գառնիկ Մարգարյան

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության կողմից նախաձեռնված «Հակակոռուպցիոն կազմակերպությունն» ակտիվ սկսել է պայքարել Հայաստանում կոռումպացված չինովնիկների դեմ: Կազմակերպությունն, ինչպես տեղեկացրեց դրա նախագահ Գառնիկ Մարգարյանը, համագործակցում է ՌԴ-ում գործող և շուրջ 14 երկրներում ներկայացուցչություններ ունեցող «Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհրդի» հետ՝ վերջինիս փոխանցելով կոռումպացված հայ չինովնիկների մասին տեղեկություններ, փաստաթղթեր և տվյալներ, մասնավորապես նրանց մասին, ովքեր հարստահարելով ժողովրդին՝ հարստություն են կուտակել և դուրս բերել Հայաստանից:

«Մենք տեսանք, թե ինչպես 1998 թ. Ռոբերտ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը, ինչպես 2003-ին ևս բռնազավթեց, 2004 թ. իր հրահանգով Պապլավոկում մարդասպանություն տեղի ունեցավ, 1999 թ. ՀՀ Աժ-ն և ազգի սերուցքը վերացվեց, և չորս միլիոնանոց բնակչությունից Հայաստանում կեսից քիչը մնաց կոռուպցիայի պատճառով: Իսկ մենք պայքարում ենք դրա դեմ, հակակոռուպցիոն գործընթաց ենք ծավալել: Չենք սպասում այս կամ այն արհեստական, շինծու ուժի, կառույցի աջակցությանը, մենք ընտրել ենք մեր ճանապարհը, մարդիկ իրենց կենսաթոշակի վերջին կոպեկը դնում են, ծախսում են, որովհետև ցանկանում են, որ վաղն իրենց երեխաների, թոռների առջև պարզերես լինեն: Ասում են, որ Սերժ Սարգսյանն է սա պատվիրել, Ռուսաստանն է պատվիրել, ԱՄՆ-ը, բայց դա բացառվում է: Մենք ինքնուրույն ենք սկսել և հասնելու ենք ռեժիմի կազմաքանդմանը և կոռումպացված ռեժիմի վերջին»,- նշեց Գառնիկ Մարգարյանը: Ըստ նրա՝ գործընթացը նախաձեռնվել է ՌԴ-ում գործող կազմակերպության հետ, քանի որ այն ներկայացուցչություններ ունի շատ երկրներում, ուստի համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հայ ժողովրդից թալանված գումարների վրա կալանք դնել, դրանք ետ բերել ՀՀ և վերադարձնել հայ ժողովրդին:

Անդրադառնալով լրատվամիջոցներում մեծ արձագանք գտած հարցազրույցին, որը տվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն, թե իրենց ձեռքում են լրջագույն փաստեր ՀՀ ներկայիս պետական չինովնիկների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չարաշահումների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այդ փաստաթղթերը տրամադրվել են «Հակակոռուպցիոն»-ի կողմից և կներկայացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով երկիրը սկսել է մաքրել կոռուպցիայից: Հարցին, թե բացի Ռ. Քոչարյանից, էլ որ չինովնիկի մասին են տեղեկություններ տրամադրվել ռուսաստանյան կազմակերպությանը, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, որ շուտով կհրապարակեն Հայաստանում կոռումպացված անձանց «սև ցուցակը»:

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է կոշտ ծրագիր: «Տեսնում ենք, որ չի նայում գյուղատնտեսության նախարար է, պաշտպանության նախարար է… Սա լրջագույն, բարդ գործ է: Մեկ օրում Պուտինը չի կարող իրեն մաքրել: Միանշանակ, համոզված եմ, որ եթե իր պաշտպանության նախարարին և իր շրջապատին չի խնայում, նաև Քոչարյանին չի խնայի»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում