
Իրանական Kurdpress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան իրանական Քուրդիստան նահանգի Սագիզ քաղաքի տարածքում ընկել և պայթել է անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի կործանման մասին ետղեկատվությունը հաստատել է Սագիզի քաղաքապետ Ալի Աքբար Վարմագանին։
Նրա խոսքերով՝ կործանման վայրում հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ։ Վարմագանին հավելել է, որ անվտանգության ուժերը հավաքել են այդ բեկորները և սկսել են ուսումնասիրել դրանք։ ԱԹՍ-ը պատկանում է Իրանին։ Իրանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱԹՍ-ի անկման պահին քաղաքի վրա գտնվել է ևս երկու ԱԹՍ։