Լուրեր
Ինչու Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը կողմ քվեարկեցին Զառա Արամյանին բնակարան նվիրելու որոշմանը
  • 16:15
  • 2015-10-08
  • Դիտումներ՝ *

«Ես կարծում եմ, որ նրանցից արժանի շատ մարդիկ կային, բայց քանի որ մենք չունեինք ցուցակը, ստիված ես լինում քվեարկելու այնպես, որ անցած տարիների հետ հակասություններ չլինեն: Համեմատությունների կոնտեքստում եմ քվեարկել, թեպետև բացարձակապես չեմ ընդունում Զառա Արամյանի կեցվածքը՝ Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված: Որպեսզի չստացվի, որ շատ անձնական դիրքորոշում եմ հայտնում, որովհետև Զառա Արամյանի գրառման հասցեատերերից մեկը հենց ես էի, չեմ ուզում, որ իր մոտ տպավորություն լինի, որ ես դեմ եմ քվեարկում զուտ իր հայտնած կարծիքի համար: Բոլորը թող վայելեն իրենց բնակարանները, բայց հիշեն, որ իրենցից ավելի կարիքավոր մարդիկ կան»,- իր կողմ քվեարկելը այսպես պատճառաբանեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

  • Դիտումներ՝ *