Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Աշոտ Եղիազարյանի գրասենյակում եւ ընդունարանում խուզարկություն է կատարվել

Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գրասենյակում եւ ընդունարանում խուզարկություն է կատարվել: Այն իրականացվել է պատգամավորի վերաբերյալ խարդախության մասին քրեական գործը վարող հետաքննիչների կողմից: Եղիազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Դմիտրի Բարաննիկովի խոսքով, խուզարկությունն իրականացվել է «Դաեւ Պլազա» բիզնես-կենտրոնում եւ ավելի քան հինգ ժամ է տեւել: Հետախուզական միջոցառումների արդյունքների մասին չի հաղորդվում, տեղեկացնում է Lenta.ru-ն: Եղիազարյանին նոյեմբերի 3-ին զրկեցին անձեռնմխելիությունից: Պատգամավորն ընտանիքի հետ գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ հրաժարվում է Ռուսաստան վերադառնալուց` չնայած Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հավաստիացումներին այն մասին, որ իրեն ձերբակալություն չի սպառնում:
Հետաքննության վարկածի համաձայն` Եղիազարյանը Ռոսիմուշչեստվոյի նախկին ղեկավարի տեղակալ Միխայիլ Անանեւից կես միլիարդ ռուբլի էր պարտքով վերցրել` խոստանալով ներդրումները վերադարձնել Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող «Եվրոպարկ» բիզնես-կենտրոնի և վերակառուցված «Մոսկվա» հյուրանոցի մասնաբաժիններով: Սակայն տուժածը կատարված ներդրումների փոխարեն չէր ստացել ո’չ գումարը, ո’չ էլ այլ ակտիվներ: Եղիազարյանի գործողություններից տուժած երկրորդ անձը, հետաքննության տվյալներով, ձեռնարկատեր Վիտալի Սմագինն է: Նա հայտարարել է, որ պատգամավորն իրենից «Եվրոպարկի» 20-տոկոսանոց մասնաբաժին է հափշտակել, որը գնահատվում է մեկուկես միլիարդ ռուբլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում