Monday, 09 09 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Կորեայի ձորի բարդույթը պետք է հաղթահարվի
12:50
Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ պատերազմի դուռը միշտ կիսաբաց մնա
12:30
Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ
Միջանցքի վերահսկողության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը
12:10
«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում
Իրանի զայրույթը՝ հայկական հնարավորություն
11:59
Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը
«Սա պատերազմ էր ՀՀ պետականության դեմ. այս փաստը անհերքելի է արմատացած Դաշնակցության շրջաբերականում»
ՀՀ կառավարությունը հաստատուն քայլերով առաջ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով․ Եղոյան
Եթե Երևանի ավագանին կայացրել է որոշում, ապա այդ որոշումը պարտադիր է բոլորի համար․ Տիգրան Ավինյան

Չեմ բացառում, որ նոր համակարգում Քոչարյանի համար տեղ գտնվի. Հայկ Ա. Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում քննարկվող թիվ մեկ թեման նոր Սահմանադրության նախագիծն է, Ձեր դիտարկմամբ՝ իսկապե՞ս այս նախաձեռնությունը, ինչպես ընդդիմադիրներն են նշում, իշխանության վերարտադրության նպատակ է հետապնդում, թե՞ հակառակը՝ ինչպես իշխանություններն են հակադարձում, առանց այս փոփոխությունների երկիրը հնարավոր չի լինի տանել զարգացման:

– Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ճիշտ են ասում: Գրեթե վստահ եմ, որ իշխանությունն իր առջև խնդիր է դրել նոր Սահմանադրությամբ իշխանության մնալը երկարաձգելու, բայց մյուս կողմից՝ նաև մյուս ճշմարտությունը կա, որ գործող Սահմանադրությամբ երկիրն առաջ տանել հնարավոր չէ, և դրա ապացույցը մենք ունենք անկախությունից ի վեր բոլոր այս տարիների ընթացքում:

– Ընդդիմադիր քաղաքական գործիչները և հասարակական կազմակերպությունները ընդհանրապես իշխանությունների գործողությունները ոչ լեգիտիմ են համարում: Ընդհուպ դնում են հանրաքվեի ոչ լեգիտիմության հարցը, նշում, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան, ազատ և արդար, հետևաբար՝ իշխանությունների նախաձեռնած բուն գործընթացը արդեն ոչ լեգիտիմ է համարվում: Արդյո՞ք պետք է լինեն այսպիսի ծայրահեղական մոտեցումներ:

– Ընդդիմության նման տեսակետը հասկանալի է, բայց արդարացված չէ, որովհետև ունենք այն, ինչ ունենք. ունենք իշխանություն, որը միջազգային պայմանագրեր է ստորագրում, որը կատարում է որոշակի պաշտոնական գործողություններ պետության անունից, և եթե մենք դրանք ճանաչում ենք լեգիտիմ, ապա սահմանադրական հանրաքվեի խնդիրը նույնպես պետք է դիտարկել նման համատեքստում: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հասունացած է սահմանադրական փոփոխությունների իրականացումը. խնդիրն այն է, թե ինչպիսի նախագիծ է ներկայացվում: Խնդիրը ներկայացվող տարբերակի որակը և նպատակներն են, ոչ թե այն, թե հանրաքվեն լեգիտիմ է, թե ոչ, և պետք է տեղի ունենա, թե ոչ:

– Ձևավորվել են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ճակատներ, շարժում, որոնցից մեկը նախընտրում է փակ համաժողովներում քննարկումներ անցկացնել, մյուսը փողոցային պայքարն է նախընտրում: Ձեր դիտարկմամբ՝ այս մեթոդները կարո՞ղ են աշխատող լինել և հանգեցնել հանրաքվեի ընթացքում նոր Սահմանադրության չեղարկման: Եվ արդյոք հասարակությունն ունի՞ այն գիտակցությունը և բավարար իրազեկվածությունը, թե ինչ են նախաձեռնել իշխանությունները:

– Չեմ կարող ասել՝ ինչի կհանգեցնեն «Ոչ»-ի ճակատները: 91-ից սկսած՝ մենք տեսել ենք, որ ամենաշատը, ինչի որ հասել են նման ճակատները՝ 95թ. ԱԺ շենքի գրոհումն էր: Դրանից հետո ընդդիմության գործողություններն այլ արդյունքներ դեռևս չեն գրանցել: Բայց քաղաքականության մեջ երբևէ չես կարող կռահել, թե ինչ կարող է տեղի ունենալ տվյալ պարագայում, որովհետև կարող է 40 տարի ընթանալ մի պրոցես, և 41-րդ տարվա առաջին օրը տեղի ունենա բոլորովին այլ, անսպասելի բան, և կտրուկ փոփոխություն: Ինչ վերաբերում է ժողովրդին, գրեթե վստահ եմ, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը չի կարդացել Սահմանադրության նախագծի տարբերակը: Հենվում են իրենց հակակրած կամ համակրած ուժերի ելույթների և դիրքորոշումների վրա: Դա տխուր հանգամանք է, որովհետև նախքան դեմ կամ կողմ քվեարկելը անհրաժեշտ է ծանոթանալ նախագծին: Եվ եթե հենվում են այս կամ այն գործչի կամ մասնագետի խոսքի վրա, ապա դրանք կարող են լինել բավականին մանիպուլյատիվ: Վստահել երկրի ապագան որևէ քաղաքական գործչի կամ մասնագետի, կարծում եմ, այնքան էլ պատասխանատու չէ: Բայց անպատասխանատվության դեպքեր մենք հասարակության կողմից տեսել ենք բազմիցս, հատկապես ընտրությունների ժամանակ:

– Նշեցիք, որ հնարավոր է անսպասելի պարագայում բոլորովին այլ որոշում կայացվի և այլ իրադարձություն ծավալվի. ի՞նչը կարող է այս պարագայում լինել այդ ֆորս-մաժորը: Օրինակ՝ երկրորդ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել և հարցազրույցում քննադատել է նոր Սահմանադրության նախագիծը և նշել, որ դրա անհրաժեշտությունը չկա, և եթե այն անցկացվի, ապա երկիրը կտանի լճացման, արատավոր համակարգի սկիզբ կդրվի: Հնարավո՞ր է, որ երկրորդ նախագահը ունի այն ներուժը, որպեսզի կարողանա առաջացնել այդ ֆորս-մաժորը այս խնդրի շուրջ:

– Երկրորդ նախագահը բազում ներուժներ ունի, իր իշխանության տարիներին ցույց է տվել, իսկ թե ինչպիսի ներուժներ են՝ դա արդեն այլ խնդիր է: Բայց եթե նա խոսում է լճացումից, դա բավականին հետաքրքիր է, քանի որ լճացումը և արատավոր պետական համակարգը ամենաբուռն ծաղկումն ապրել են նրա իշխանության տարիներին, գոնե այս հարցում նա պետք է պատվավոր լռություն պահպաներ:

– Գուցե վերջին շա՞նսն է՝ ինչ-որ կերպ արտահայտվելու, որովհետև այս նոր Սահմանադրությամբ կանխվում է նրա վերադարձը՝ որպես նախագահ:

– Հայաստանը բավական հետաքրքիր և եզակի է այն առումով, որ շատ հաճախ տեղի են ունենում ամենաանսպասելի իրողություններ, ես չեմ բացառում, որ նոր համակարգում Ռոբերտ Քոչարյանի համար տեղ գտնվի: Կոչել դա վերջին շանս կամ փորձ՝ գոնե այս պահին ճիշտ չէ: Անշուշտ, իշխանության վերադառնալու բավականին հեշտ ճանապարհը Քոչարյանի համար փակվում է Սահմանադրության նոր նախագծով: Բայց մենք գիտենք, որ Հայաստանում իշխանությունը երբեմն գնում է հետաքրքիր կոնսենսուսների ճանապարհով, որոնք տալիս են անհավատալի արդյունքներ: Հետևաբար դատողություններ անելու համար վաղ է:

– Այսինքն՝ սուր հակասություն գործող և երկրորդ նախագահների միջև չկա՞, եթե հնարավոր եք համարում, որ նրա համար ևս այս նոր համակարգում տեղ կգտնվի:

– Այդ մասին գիտեն միայն երկրորդ և երրորդ նախագահները: Վստահ եմ, որ անգամ նրանց ամենամերձավոր շրջապատը չգիտի այդ մասին: Բայց խնդիրն այն է, որ անգամ թշնամի կողմերը հաճախ գալիս են կոնսենսուսի և կիսում են իշխանությունը համապատասխան պայմաններում, երբ որևէ մեկը միանձնյա չի կարող կառավարել կամ մյուսին դուրս թողնելը կարող է ապակայունացնող իրավիճակ ստեղծել:

– Պարբերաբար լարվում է հայ-ադրբեջանական շփման գծի իրադրությունը՝ մասնավորապես սեպտեմբերի 21-ից սկսած: Ինչի՞ է ձգտում հակառակորդը: Արդյո՞ք այս փուլում հնարավոր է լայնամասշտաբ պատերազմի վերսկսում:

– Ադրբեջանը ձգտում է ահաբեկել և ապակայունացնել Հայաստանը: Մենք փոքր երկիր ենք և ռեսուրսներ քիչ ունենք, նաև ֆինանսապես խոցելի վիճակում ենք: Ադրբեջանը փորձում է արնաքամող, համեմատաբար փոքր հարվածներով Հայաստանում պահել լարվածություն, և դրանով հնարավոր լայնամասշտաբ բախման պարագայում հակել ավելի պարտվողական դիրքորոշման: Մենք արդեն պատերազմի մեջ ենք, լայնամասշտաբ պատերազմ վաղ թե ուշ անպայմանորեն լինելու է, բոլոր հանգամանքները և տվյալները կան դրա համար: Ադրբեջանը երկար տարիներ աճեցրել է մի սերունդ, որը լցված է ատելությամբ Հայաստանի և հայերի հանդեպ, և որի համար ուղղակի անընդունելի է Հայաստանի գոյությունը: Եվ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն ապացուցում են դա: Հետևաբար այդ սերունդը չի կարող մնալ առանց իր նկրտումները բավարարելու ցանկության և առանց որոշակի ռեալ քայլերի: Մանավանդ որ՝ տարածաշրջանում Թուրքիան սկսել է մի քաղաքականություն, որը քաոս է ստեղծել: Դրա արդյունքում անգամ Ադրբեջանում կարող է անկայունություն առաջանալ, որը կա՛մ իշխանությունը կօգտագործի, կա՛մ անկայունություն առաջացնող ուժերը, և հարվածի սլաքը տրամաբանորեն կուղղվի Հայաստանի դեմ: Իսկ Թուրքիան հարմար պահի միշտ պատրաստ է առիթից օգտվել և իրագործել իր ազգային գաղափարախոսությունը, որի հիմնասյուներից մեկը «հայկական սեպի» վերացումն է և մնացած բոլոր էթնիկ միավորների վերացումը իր տարածքից:

– Հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք բազմիցս Ռուսաստանին քննադատում ենք Ադրբեջանին զինելու համար և նաև այն բանի համար, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից աջակցություն չի ստանում: Ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանն այս հարցում:

– Ձեր հարցի միակ ճշգրիտ պատասխանը կարող է տալ Ռուսաստանի նախագահը: Սակայն, անշուշտ, Հայաստանի համար, որպես դաշնակից, անընդունելի է այն, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: Ես չեմ ընդունում այն բացատրություները, որ դա բիզնես է, որ զսպման մեխանիզմ է և այլն: Կատարվում է անընդունելի մի բան, և Հայաստանն իր բողոքի ձայնը՝ ընդդեմ Ադրբեջանին զենք մատակարարելու պետք է մի քիչ ավելի բարձր հնչեցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում