Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով Պեկինի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է Վաշեկ Պոսպիշիլային, իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին:
«Ուրախ եմ, որ առավելության հասա Վաշեկի նման հզոր մրցակցի նկատմամբ: Ինձ համար դա հիանալի է: Յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ անգամ կորտ դուրս գալու հնարավորություն է:
Ինչ վերաբերում է հաջորդ հակառակորդիս՝ Ջեկ Սոքին, ապա նա ագրեսիվ թենիսիստ է, ով տիրապետում է գերազանց փոխանցումների»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: